Submitted by detq-editor on
Թուրք-ՔԲԿ բախումների արդյունքում երկու կողմը մարդկային կորուստներ է ունեցել

Թուրք-ՔԲԿ-ական բախումների արդյունքում երկու կողմը մարդկային կորուստներ է ունեցել

Թուրքիայի հարավարևելյան Շըրնաք նահանգի Բեսթա շրջանում տեղի ունեցած ռազմաօդային գործողության ժամանակ 3 թուրք զինվոր է սպանվել։ Բախումներում սպանվել է նաև Քուրդիստանի բանվորական կուսակցության (ՔԲԿ-PKK) 3 զինյալ։

Այս մասին հայտնում է Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը։ Նշվում է, որ գործողությունը դեռ շարունակվում է։

PKK-ի աղբյուրներից այս տեղեկության իսկության վերաբերյալ դեռևս որևէ պարզաբանում չի տրվել։

Add new comment