Submitted by H.Andreasyan on
Հայտնի է՝ երբ կկայանան Միրզոյան-Բայրամով երկկողմ բանակցությունները Մոսկվայում

Հայտնի է՝ երբ կկայանան Միրզոյան-Բայրամով երկկողմ բանակցությունները Մոսկվայում

Ռուսական կողմը հաստատել է մայիսի 19-ին Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ։

Նրա խոսքով՝ նախատեսված են նաև Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի երկկողմ բանակցությունները:

«Մոսկվան ակնկալում է, որ քննարկումները կնպաստեն հայ-ադրբեջանական գործընթացի առաջխաղացմանը, վիճելի հարցերի լուծմանը»,- ասել է նա։ 

 

Add new comment