Իրանն առաջիկայում կստանա ռուսական «Սու-35» ինքնաթիռների առաջին խմբաքանակը

Իրանն առաջիկայում կստանա ռուսական «Սու-35» ինքնաթիռների առաջին խմբաքանակը

Իրանն առաջիկայում կստանա ռուսական «Սու-35» ինքնաթիռների առաջին խմբաքանակը

Հաջորդ շաբաթ Իրանը կստանա ռուսական արտադրության «Սու-35» կործանիչների առաջին խմբաքանակը։

Թեհրանը և Մոսկվան Արևմուտքի համատարած պատժամիջոցների ֆոնին ձեռնամուխ են եղել համագործակցության խորացմանը։ Իրանն ու Ռուսաստանը վերջին ամիսներին խոշոր համաձայնագրեր են ստորագրել՝ խթանելու տնտեսական, առևտրային, էներգետիկ և ռազմական համագործակցությունը:

Իրանական լրատվամիջոցները լուրեր են հրապարակել՝ չհայտնելով առաքման մանրամասները։ «Սու-35»-ը չորրորդ սերնդի կործանիչ է, որը նախատեսված է հիմնականում օդային գերակայության դերերի համար:

Իրանը վերջին տարիներին ոչ մի նոր մարտական ինքնաթիռ ձեռք չի բերել՝ բացառությամբ մի քանի ռուսական «MiG-29 Fulcrum» կործանիչի, որոնք գնել է 1990-ականներին:

Բացի «MiG-29»-ից՝ Իրանի Իսլամական Հանրապետության ռազմաօդային ուժերը 1970-ական թվականներին հիմնականում օգտագործել են «F-4 Phantom II», «F-14 Tomcat» և «F-5E/F Tiger II» ինքնաթիռները, որոնք ԱՄՆ-ի աջակցությունը վայելող Փահլավի ռեժիմը ստացել է մինչև 1979 թվականի Իսլամական հեղափոխությունը:

Add new comment