Submitted by detq-editor on
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը Բայրամովի հետ քննարկել է Բերձորի միջանցքի արգելափակումը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը Բայրամովի հետ քննարկել է Բերձորի միջանցքի արգելափակումը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը Բայրամովի հետ քննարկել է Բերձորի միջանցքի արգելափակումը

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվում ընդունել է Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինային։

Կողմերը քննարկել են համագործակցությունը, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը, ինչպես նաև Բերձորի միջանցքի արգելափակումը։

Բայրամովը Կոլոմինային տեղեկացրել է նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման խաղաղ օրակարգ ստեղծելու ուղղությամբ «Բաքվի գործողությունների մասին»:

Նա նաև հայտարարել է, որ Բաքուն պատրաստ է Հայաստանի հետ նոր հանդիպման՝ բանակցությունների նպատակով։ Կոլոմինան մտահոգություն է հայտնել տարածաշրջանում տիրող լարվածության համար:

«Հարավային Կովկասում խաղաղություն և անվտանգություն հաստատելու համար անհրաժեշտ է շարունակել Ադրբեջանի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը»,- նշել է Կոլոմինան:

 

 

Հիշեցնենք, որ Բաքու այցից առաջ Խավիեր Կոլոմինան Երևանում հանդիպել էր տարբեր պաշտոնյաների հետ։Այս հանդիպմանը Բայրամովը ևս մեկ անգամ կեղծելով իրականությունը, նշել է, որ   միջանցքի փակման և Արցախի բնակչության «շրջափակման» վերաբերյալ Ադրբեջանին ուղղված մեղադրանքներն անհիմն են: Նաև ընդգծել է , որ հումանիտար ճգնաժամի մասին մեղադրանքները նույնպես «չեն համապատասխանում իրականությանը»։

 

Add new comment