Իրանը նավթամուղների կառուցմամբ աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում
Իրանը կառուցվող նավթամուղների քանակով աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում՝ չնայած այդ երկրի դեմ պատժամիջոցներին: Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։
Հաղորդվում է, որ ամերիկյան «Global Energy Monitor» պորտալի տվյալներով՝ Իրանում կառուցվում են 1978 կմ երկարությամբ նավթատարներ, որին հաջորդում են Հնդկաստանը, Նիգերը, Կանադան։ Աշխարհում կառուցվում է 9100 կմ նավթամուղ, նախատեսվում է կառուցել 21․900 կմ խողովակաշար։
Զեկույցի համաձայն՝ խողովակաշարերի կառուցման տեմպերով աշխարհում առաջատար երկրներն են ԱՄՆ-ն, Հնդկաստանը, Իրաքը, Իրանը և Տանզանիան:
Նշենք, որ Միացյալ Նահանգները սկսել է Իրանի դեմ պատժամիջոցներ կիրառել 2018 թվականի մայիսին այն բանից հետո, երբ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը միակողմանիորեն դուրս եկավ միջուկային գործարքից, որը ձեռք էր բերվել երկար բանակցությունների արդյունքում։
#Դետքի_հետագծով
Իրանի Իսլամական Հանրապետությունը մեծ նշանակություն է տալիս նավթագազային ոլորտի զարգացմանը, որը երկրի համար զգալի եկամուտներ է ապահովում։ Այս ոլորտից ստացված եկամուտները երկրին հնարավորություն են տալիս մեղմելու ամերիկյան պատժամիջոցների հետևանքները և զարգացնելու տնտեսությունը։
Add new comment