Submitted by detq-editor on
Ադրբեջանը մեծացրել է գազի արդյունահանումը

Ադրբեջանը մեծացրել է գազի արդյունահանումը

Ադրբեջանում կոմերցիոն գազի արդյունահանումն այս տարվա հունվար-ապրիլին 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 1.9 տոկոսով։

Պետական ​​վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ հաշվետու ժամանակահատվածում արդյունահանված բնական գազի ծավալը, տարեկան կտրվածքով աճելով 2.5 տոկոսով, կազմել է 16.142 մլրդ խմ, այդ թվում՝ կոմերցիոն գազը՝ 12.215 մլրդ խմ։

Կոմիտեի տվյալներով՝ տարվա առաջին 4 ամիսներին Ադրբեջանում արդյունահանվել է 10.228 մլն տոննա անմշակ նավթ՝ կոնդենսատով, որից մոտավորապես 10.202 մլն տոննան բաժին է ընկել շուկայահանվող նավթին։ Այսպիսով՝ Ադրբեջանը տարեկան կտրվածքով կրճատել է կոնդենսատով հում նավթի արդյունահանումը 8 տոկոսով և նույնքան՝ կոմերցիոն։

Հունվար-ապրիլին արտաքին շուկաներ է արտահանվել 8.4 մլրդ խմ բնական գազ, մասնավորապես Եվրոպա՝ 3.9 մլրդ խմ, Թուրքիա՝ 3.4 մլրդ խմ և Վրաստան՝ 1.1 մլրդ խմ։ Հաշվետու ժամանակահատվածում Անդրանատոլիական գազատարով (TANAP) Թուրքիա է մատակարարվել 1.9 մլրդ խմ բնական գազ։

Add new comment