Submitted by A.Gevorgyan on
turkeı

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրն անխուսափելի է. Ալիև

«Մենք կարծում ենք, որ խաղաղության համաձայնագրի ստորագրումն անխուսափելի է, և մենք փորձում ենք կառուցողական ջանքեր գործադրել այդ նպատակին հասնելու համար։ Իհարկե, խաղաղության այս համաձայնագիրը պետք է ներառի միջազգային նորմեր ու սկզբունքներ»,- այս մասին մայիսի 22-ին Վիլնյուսում Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի հետ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Ալիևը նշել է, որ Լիտվայի նախագահի հետ հանդիպմանը ևս քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր։ Նա նաև հույս է հայտնել, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքման վերաբերյալ բանակցությունները դրական արդյունք կունենան։

Ադրբեջանը մշտապես բարձրաձայնում է «խաղաղության պայմանագրի» մասին՝ ետևում թողնելով այն սադրանքներն ու ահաբեկչությունները, որոնք իրագործվում են իր իսկ կողմից:

Add new comment