Իրանը մեծ սխալ է թույլ տալիս իսլամի պատմության մեջ, ինչն աններելի է. Ադրրբեջանի հոգևոր առաջնորդ
Ադրբեջանի և Կովկասի մուսուլմանների հոգևոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեն բացասաբար է վերաբերում այն փաստին, որ Հայաստանի և Իրանի մայրաքաղաքները դարձել են քույր քաղաքներ։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Փաշազադեն այս մասին ասել է լրագրողների հետ զրույցում։
Ալլահշուքյուր Փաշազադեն հայտնել է, որ Իրանը «մեծ սխալ է թույլ տալիս իսլամի պատմության մեջ, որն աններելի է»։ «Որպես շեյխ՝ ես կողմ եմ բոլոր պետությունների հետ նորմալ հարաբերություններին։ Հուսով եմ՝ Իրանը հասկանում է իր սխալը, Իրանը չպետք է քայլեր ձեռնարկի Ադրբեջանի դեմ»,- ասել է նա։
Փաշազադեն նշել է, որ Ադրբեջանում Իրանին վերաբերում էին որպես եղբայրական երկրի։ «Ադրբեջանում Իրանին վերաբերում էին որպես եղբայրական երկրի, բայց հետո տեսանք՝ այս եղբայրը ևս մեկ եղբայր ունի»,- ասել է նա:
Ավելի վաղ Երևանի և Թեհրանի քաղաքապետները համաձայնագիր են ստորագրել, որով երկու քաղաքները քույր քաղաքներ են դարձել։
Add new comment