Submitted by detq-editor on
Լիտվան Ադրբեջանին համագործակցություն է առաջարկել հակառուսական պատժամիջոցները շրջանցելու դեմ պայքարում

Լիտվան Ադրբեջանին համագործակցություն է առաջարկել հակառուսական պատժամիջոցները շրջանցելու դեմ պայքարում

Լիտվան Ադրբեջանին առաջարկում է համագործակցել Ուկրաինայում հակամարտության պատճառով ԵՄ-ի կողմից սահմանված հակառուսական պատժամիջոցները շրջանցելու դեմ պայքարում։ Այս մասին հայտարարել է Լիտվայի ղեկավար Գիտանաս Նաուսեդան։

«Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների լույսի ներքո մեր գործընկերությունը նոր իմաստ է ստանում: Մենք պետք է միասին աշխատենք, որպեսզի փակենք պատժամիջոցների ճանապարհը»,- հայտնել է Նաուսեդան։

Ըստ նրա՝ Ադրբեջանի հետ համագործակցության ներուժը պետք է ավելի արդյունավետ օգտագործել։

«Մենք պետք է ավելի լայնորեն օգտագործենք Արևելյան գործընկերության քաղաքականության շրջանակում համագործակցության հնարավորությունները և դրա համար նոր ուղիներ փնտրենք»,- ասել է Լիտվայի նախագահը:

Add new comment