Բունդեսթագը հետաձգել է «Leopard» տանկերն Ուկրաինային փոխանցելու որոշումը
Գերմանիայի Բունդեսթագում պատգամավորների քվեարկությամբ հետաձգվել է գերմանական արտադրության «Leopard» տանկերն Ուկրաինային փոխանցելու վերաբերյալ որոշման կայացումը։ Այս մասին հայտնում է «Strana» լրատվական գործակալության ուկրաինական հրատարակությունը։
Հաղորդվում է, որ մի շարք կուսակցություններ դեմ են եղել որոշման ընդունմանը։ Ինչպես հայտնի է դարձել, Ուկրաինային «Leopard-1» կամ «Leopard-2» տանկեր մատակարարելու հարցը քվեարկության է դրել «Քրիստոնեա-դեմոկրատական միություն/Քրիստոնեա-սոցիալական միություն» խորհրդարանական խումբը։
Պատգամավորները, սակայն, որոշել են այս առաջարկը ներկայացնել Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին հետագա քննարկման համար։
Նշվում է, որ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը չի կարողացել ստանալ անգամ իր կուսակցության պատգամավորների աջակցությունը։ Ավելի վաղ նա հայտարարել էր, որ Բեռլինը կսկսի տանկերի տեղափոխումն Ուկրաինա միայն այն դեպքում, եթե Միացյալ Նահանգներն իր հերթին Ուկրաինային մատակարարի «Abrams» տանկերը։
Add new comment