Submitted by detq-editor on
Արզնի օդանավակայանում առաջին անգամ նախատեսվում է կազմակերպել ավիամոդելային փառատոն

Արզնի օդանավակայանում առաջին անգամ նախատեսվում է կազմակերպել ավիամոդելային փառատոն

Երևանի ավիամոդելավորման դպրոցի նախաձեռնությամբ մայիսի 27-ին՝ ժամը 12.00-ին, Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադրմանը նվիրված Արզնի օդանավակայանում առաջին անգամ նախատեսվում է կազմակերպել ավիամոդելային փառատոն:

Այս մասին Երևանի քաղաքապետարանի ավագանու հերթական նիստին հայտարարել է Երևանի ավագանու անդամ Արման Անտոնյանը և հավելել, որ փառատոնը միտում ունի դառնալու միջազգային՝ Հայաստանում ոլորտը զարգացնելու, տարբեր երկրներից ավիամոդելիստներ հյուրընկալելու, շքեղ ավիաշոուներ կազմակերպելու, փորձի փոխանակման ակնկալիքներով։

Նրա խոսքով՝ փառատոնի ընթացքում առանձնացված են լինելու հատուկ տարածքներ ռադիոկառավարվող ավիամոդելների, դրոնների և այլ թռչող սարքերի ցուցադրական թռիչների, ինչպես նաև ցուցադրական մոդելները ներկայացնելու համար: 

Ավագանու անդամը նաև ներկայացրել է Երևանի ավագանու  2021 թ. որոշման արդյունքում կատարված աշխատանքը Երևանի ավիոմոդելավորման դպրոցի բարեկարգման և զարգացման ուղղությամբ։ Ա. Անտոնյանը նշել է, որ դպրոցի գերնպատակն է պատանիներին և երիտասարդներին տալ այն անհրաժեշտ գիտելքները, որոնք հնարավորություն կտան իրենց մասնագիտական ուսումը շարունակելու այս կամ այն բարձրագույն ուսումնական հաստատություններում, իսկ նախազորակոչային և զորացրված երիտասարդների համար դպրոցում կազմակերպվում է դրոնների կառավարման փուլային դասընթացներ։

Add new comment