Submitted by D.Guyumjyan on
DETQ

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը դիմակայել է համաշխարհային տերություններին

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Հոսեյն Սալամին հայտարարել է, որ կառույցը դիմակայել է համաշխարհային տերություններին և չի վախենում նրանցից։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական «ParsToday» լրատվական գործակալությունը։

Սալամին շեշտել է, որ ԻՀՊԿ-ն միշտ եղել է երկրի համար կարևոր իրադարձությունների խորքում, և ինքը մարմնավորված պատմություն է։ «ԻՀՊԿ-ն մտքերի և կանոնների համակարգ է, որը կոչված է հասնելու վեհ և սրբազան նպատակների»,- ասել է նա։

ԻՀՊԿ հրամանատարն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ կառույցը դիմակայել է համաշխարհային տերություններին իր հիմնադրման օրվանից։ Նրա խոսքով՝ այսօր էլ կորպուսը շարունակում է մնալ ազդեցիկ ուժ։

«Եթե այսօր տնտեսական պատերազմ է, ապա Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն այս պատերազմի համար համապատասխան կառույցներ կստեղծի: Կորպուսը կարող է հզորություն կերտել թշնամու աչքերի ու նետերի առջև: Այն  շարունակում է մնալ մեծ ուժ»,- եզրափակել է նա:

#Դետքի_հետագծով

Եվրոպական տարբեր պետություններ պատժամիջոցներ են սահմանում Իրանի Իսլամական հեղափոխությունների պահապանների կորպուսի դեմ և վերջինիս ներառում ահաբեկչական կազմակերպությունների ցանկում։ Պաշտոնական Թեհրանը նման նախաձեռնություններին բավականին կոշտ է արձագանքում, քանի որ ԻՀՊԿ-ն երկրի կարևորագույն կառույցներից մեկն է։

Add new comment