Սուդանում շարունակվում են հրաձգություններն ու պայթյունները

Սուդանում շարունակվում են հրաձգություններն ու պայթյունները

Սուդանում մեկ շաբաթով հայտարարված հումանիտար հրադադարի ուժի մեջ մտնելուց ժամեր առաջ մայրաքաղաք Խարթումում դարձյալ հրաձգություններ և պայթյուններ են տեղի ունեցել:

ԱՄՆ-ն և Սաուդյան Արաբիան հայտարարել էին, որ մայիսի 22-ին հրադադարն ուժի մեջ կմտնի, որպեսզի հնարավոր լինի քաղաքացիական անձանց օգնություն ցուցաբերել: Նախկինում մի քանի անգամ հայտարարված բոլոր հրադադարները խախտվել են:

Հիշեցնենք, որ Սուդանում մարտերը սկսվել են ապրիլի 15-ին երկրի ղեկավար Աբդել Ֆաթահ ալ Բուրհանի և Արագ արձագանքման ուժերի ղեկավար, Բուրհանի նախկին տեղակալ Մոհամեդ Համդան Դագալոյի միջև: Կողմերը հայտարարել էին, որ կհարգեն հրադադարը, սակայն հակամարտության 37-րդ օրը Խարթումում դարձյալ ավիահարվածներ են սկսվել:

Ըստ շրջանառվող լուրերի՝ բախումների ժամանակ շուրջ 1000 մարդ է սպանվել, ավելի քան 1 միլիոն մարդ տեղահանվել է:

Add new comment