Submitted by D.Guyumjyan on
DETQ

Իրանի հետախուզական ուժերը լրտեսական ցանց են բացահայտել

Իրանի Իսլամական Հանրապետության հետախուզական ծառայություններն այդ երկրում գործող օտարերկրյա լրտեսական ցանց են բացահայտել և վնասազերծել։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական «Tasnim» լրատվական գործակալությունը։

Իրանի հետախուզության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ՝ ցանցը կապված է եղել օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ: Նշվում է, որ լրտեսական խմբի անդամները փորձել են գողանալ իրանցի պաշտոնյաների տվյալները, որոնք հաճախ են արտասահման ուղևորությունների մեկնում։

Հայտնի է, որ լրտեսական ցանցի բոլոր անդամները ձերբակալվել են։ Նշվում է, որ լրտեսներին հետաքրքրել է քաղաքացիների վերաբերյալ գաղտնի տեղեկություններին հասանելիություն ունեցող բարձրաստիճան անձանց, ինչպես նաև տարբեր պրոֆիլների մասնագետների տվյալները:

Օտարերկրյա լրտեսական կազմակերպությունը տեղեկատվություն է ստացել պետական կազմակերպություններում տվյալների բազայի ադմինիստրատորներից՝ միջնորդների միջոցով փոխանցելով իրեն հետաքրքրող անձանց անունները։

#Դետքի_հետագծով

Իրանական կողմը պարբերաբար հայտնում է օտարերկրյա լրտեսական ցանցերի բացահայտման մասին, որոնք երկրի տարածքում ծավալում են հակաիրանական գործունեություն։ Նման ցանցերը հիմնականում ֆինանսավորվում են Իրանի գլխավոր հակառակորդների՝ Միացյալ Նահանգների և Իսրայելի կողմից, որոնք ձգտում են ամեն գնով անկայունացնել Իրանում տիրող իրավիճակը։

Add new comment