Քրդստանի ինքնավար շրջանի զինված ուժերի՝ «Փեշմերգայի» կին ուժայինները
«Փեշմերգան» Քրդստանում հայտնվեց 1890-ական թվականներից Քրդստանի անկախության քրդական շարժման գալուստով։ Զարգացման ուժեղ խթան ստացվեց 1920-ականների սկզբին՝ Օսմանյան կայսրության փլուզումից հետո։
Ներկայում գործում է 12 միացյալ հետեւակային գումարտակ, որոնցից յուրաքանչյուրում մոտ 3-5 հազար զինվորական կա։ Գործում են նաև հատուկ նշանակության ուժերի մի քանի գումարտակներ, ծանր հրետանի, նախարարության շտաբը և ապարատը, ինչպես նաև այլ օժանդակ ստորաբաժանումներ՝ ընդհանուր թվով մոտ 120.000 զինվորականներով։
Կանայք տասնամյակներ շարունակ ծառայել են Փեշմերգայի ուժերում: Կին փեշմերգան պատմության ընթացքում հիմնականում պահպանել է սահմանների անվտանգությունը, պաշտպանել կանանց ապաստարանները և բժշկական և կապի ծառայություններ մատուցել: Կին մարտիկները հազվադեպ էին կատարում մարտական պարտականությունները և հեռու էին մնում առաջնագծից, որտեղ հիմնականում տեղակայված են տղամարդկանցից բաղկացած ստորաբաժանումները:
Մինչև 1996 թ. ուժերում պաշտոնապես ինտեգրվելը, կին մարտիկները 1970-ականներից կարողացել են ծառայել Փեշմերգայի կողքին: Քրդստանի հայրենասիրական միությունը (ՔԱԿ) 1996թ.-ին ստեղծեց առաջին ամբողջովին կին ստորաբաժանումը, և միայն այս ստորաբաժանումը մեծացել է՝ ընդգրկելով ավելի քան հինգ հարյուր մարտիկ: Անդամներն այդ ժամանակվանից անցել են բարձրաստիճան զինվորական պաշտոններ ստանձնելու՝ ընդհուպ մինչև գնդապետի կոչում։
2016 թվականին, երբ Մոսուլի ազատագրման ծրագրերն ընթացքի մեջ էին, Փեշմերգա Զերավանիի ստորաբաժանման մոտ 1000 կին անդամներ իտալական կոալիցիայի ուժերից երկամսյա ինտենսիվ վերապատրաստում են անցել Էրբիլից դուրս գտնվող քրդական բազայում: Նույն տարում կին Փեշմերգան դարձավ Քիրքուկ քաղաքի և մոտակա նավթահանքերի անվտանգության ապահովման առաքելության մի մասը՝ ի վերջո ԻՊ-ից հետ վերցնելով Քիրքուկի Բայ Հասանի նավթի արդյունահանման օբյեկտները:
Հիրավի, ապագայի համար դրական մոդել է քուրդ կանանցից բաղկացած «YPJ» ստորաբաժանումները: «YPJ»-ը կին մարտիկների հստակ օրինակ է, որոնք հաջողությամբ խախտել են մահմեդական հասարակության ավանդական գենդերային արգելքները և ԻՊ-ի դեմ իրենց հավաքական պայքարի միջոցով ձեռք բերել ավելի երկարատև ազատություն:
«YPJ»-ի օրինակը ցույց է տալիս, որ Իրաքյան Քրդստանը կարող է նաև դառնալ հաջողության պատմություն՝ բարձրացնելով կանանց դերը ռազմական, քաղաքական, տնտեսական և սոցիալական առումներով, սակայն կանանց պետք է տրվեն հավասար հնարավորություններ:
Add new comment