Մեկնարկել է Ադրբեջանի գլխավոր շտաբի պետի պաշտոնական այցը Պակիստան
Մայիսի 23-ին Պակիստանի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատար, բանակի գեներալ Ասիմ Մունիրի հրավերով պաշտոնական այցով Պակիստան է ժամանել Ադրբեջանի բանակի գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևի գլխավորած պատվիրակությունը։
Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ-ին։
Պակիստանն ակտիվ է և՛ Ադրբեջանի, և՛ Թուրքիայի հետ հարաբերություններում, այսօր Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը շնորհավորել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին մայիսի 14-ի ընտրություններում ունեցած հաջողությունների համար։ Նա Էրդողանին հաջողություն է ցանկացել ընտրությունների երկրորդ փուլում և մաղթել, որ ընտրությունները շահավետ լինեն թուրք ժողովրդի համար։
Add new comment