Submitted by D.Guyumjyan on
DETQ

Իրանի պաշտպանության նախարարը ռուս-իրանական հարաբերությունները ռազմավարական է որակել

Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարար Մոհամմադ Ռեզա Աշտիանին ռուս-իրանական հարաբերությունները տարբեր ոլորտներում, այդ թվում՝ ռազմական տեխնիկայի և սպառազինության, ռազմավարական է որակել։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական «ParsToday» լրատվական գործակալությունը։

Աշտիանին անհիմն է համարել Իրանի և Ռուսաստանի միջև նավերի համատեղ արտադրության մասին պնդումները։ Նրա խոսքով՝ Իսլամական Հանրապետությունը կործանիչներ է արտադրում է, և միայն երբեմն հետազոտական ​​գործընթացում օգտվում է  այլ երկրների փորձից։

Վերջինս շեշտել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը բոլոր ոլորտներում լիարժեք տերություն է։ Նա ուշադրություն է հրավիրել այն բանին, որ բոլոր երկրները, նույնիսկ ԱՄՆ-ն, տեղյակ են Իրանի անօդաչու թռչող սարքերի հնարավորությունների և հատկապես նոր տեխնոլոգիաների մասին։

Աշտիանին միևնույն ժամանակ շնորհավորել է Իրանի զինված ուժերին իրանական բանակի ծովային ուժերի 86-րդ նավատորմի վերադարձի կապակցությամբ։ «Այս տեսակի ուղևորությունները կրկնվելու, և նման մեծ օրերը շարունակվելու են, իսկ մոտ ապագայում զինված ուժերը համալրվելու են ավելի մեծ հնարավորություններ ունեցող նավերով»,- եզրափակել է նա:

#Դետքի_հետագծով

Ռուս-իրանական հարաբերությունները խորացել են հատկապես Ուկրաինայում պատերազմի մեկնարկից հետո, երբ Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցներն այդ երկրին ստիպեցին ամրապնդել իր հարաբերություններն տարածաշրջանային այլ տերությունների հետ, որոնցից մեկն էլ Իրանն է։ Այս համատեքստում արևմտյան երկրները հաճախ մեղադրում են Իրանին Ռուսաստանին սպառազինություն մատակարարելու մեջ, սակայն պաշտոնական Թեհրանը հերքում է այս մեղադրանքները՝ նշելով, որ պատերազմող կողմերից որևէ մեկին սպառազինություն չի մատակարարում։

Add new comment