Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի լիակատար ինքնիշխանությունն այս տարածքի վրա․ Պուտին
«Ադրբեջանը, առանց որևէ տարբերակի, ճանաչում է Հայաստանի լիակատար ինքնիշխանությունն այս տարածքի վրա, և տրանսպորտային կապերի հնարավոր ապաշրջափակման հետ կապված ամեն բանի ինչ-որ երկակի, եռակի մեկնաբանությունը որևէ հիմք չունի»,- ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վարչապետի Փաշինյանի հետ հանդիպմանը։
«Տրանսպորտային ուղղությունների, հաղորդակցությունների (ինչպես երկաթուղիների, այնպես էլ հնարավոր ճանապարհների կառուցման) ապաշրջափակման վերաբերյալ մեր դիրքորոշումը մնում է անփոփոխ։ Այս մասին մենք ասել ենք ադրբեջանական պատվիրակության հետ երկկողմ շփման ժամանակ։ Ադրբեջանական կողմը հաստատում է, որ այս առումով փոփոխություններ չկան»,- ասել է նա։
Add new comment