Տեղի է ունեցել Պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը
Մայիսի 26-ին ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը։
ՊՆ հաղորդագրության համաձայն՝ նիստի ընթացքում քննարկվել են ԶՈՒ կառուցվածքի հիմնական ուղղությունները, առկա խնդիրներն ու լուծման ուղիները։
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ այն բոլոր ծրագրերն ու առաջնահերթ անելիքները, որոնք որդեգրել է պաշտպանական գերատեսչությունը, պետք է իրականացվեն պատշաճ, որակով և սահմանված ժամկետում։
Անդրադարձ է կատարվել ինժեներական և ամրաշինական կառույցների կահավորման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, հատուկ նշանակության նոր ստորաբաժանումների կազմավորման և համալրման գործընթացին, ինչպես նաև առաջիկա օրերին մեկնարկող զինծառայողների ատեստավորման քննություններին:
Հնչել են զեկույցներ, ըստ ուղղությունների ներկայացվել են մանրամասներ ընթացող և կատարված աշխատանքների վերաբերյալ։
Նիստի ավարտին Սուրեն Պապիկյանը հանձնարարականներ և ցուցումներ է տվել համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին:
Add new comment