Հուսով ենք՝ հունիսի 1-ին Քիշնևում վերջապես խաղաղության պայմանագիր կստորագրվի. Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան
«Մենք հուսով ենք, որ հունիսի 1-ին Քիշնևում վերջապես կստորագրվի խաղաղության պայմանագիր»,- Փարիզում լրագրողներին հայտնել է Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլաևան։
Նա նշել է, որ դա կլինի պատմական հնարավորություն, որը չպետք է բաց թողնել։
Նախատեսվում է, որ Մոլդովայում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Փաշինյանն ու Ալիևը բանակցություններ կանցկացնեն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այս մասին լրագրողներին ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը հնարավոր է:
«Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, մասնավորապես խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի շուրջ քննարկումները շարունակվում են: Ինչպես բազմիցս նշել ենք, հայկական կողմը պատրաստ կլինի համաձայնագրի ստորագրմանն այն պահին, երբ հասցեագրված կլինեն առանցքային խնդիրները: Կարծում ենք՝ դրանց շուրջ քննարկումները կշարունակվեն հունիսի 1-ին Քիշնևում Եվրոպական քաղաքական համայնքի շրջանակում նախատեսվող հանդիպման ժամանակ և դրանից հետո: Քիշնևի հանդիպման օրակարգում նշյալ համաձայնագրի ստորագրում ներառված չէ»,- հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:
Add new comment