Submitted by D.Guyumjyan on
DETQ

Էրդողանը բնակչությանը հորդորում է ակտիվորեն մասնակցել ընտրությունների երկրորդ փուլին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրի բնակչությանը հորդորել է ակտիվորեն մասնակցել նախագահական այսօր կայանալիք ընտրությունների քվեարկության երկրորդ փուլին։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին ընտրությունների նախօրեին Էրդողանը գրել է իր թվիթերյան պաշտոնական էջում։

«Դիմում եմ իմ ազգի յուրաքանչյուր ներկայացուցչի՝ առանց քեզ մենք չենք կարող։ Վաղը (նկատի ունի մայիսի 28-ին - խմբ.) եկեք գնանք ընտրությունների՝ հանուն մեծ Թուրքիայի հաղթանակի։ Հենց դուք, քանի որ դուք կամք դրսևորեցիք՝ ընտրելով նոր խորհրդարանի կազմը մայիսի 14-ին, պետք է ինքներդ ձեզ դրսևորեք նախագահական ընտրություններում։ Ձեր ձայներով գործարկեք «Թուրքիայի հարյուրամյակի» հայեցակարգը»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ Թուրքիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլն ընթանում է այսօր՝ Էրդողանի և ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի միջև։

Մայիսի 14-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքում թեկնածուներից որևէ մեկին չի հաջողվել ստանալ ձայների 50 տոկոսից ավելին։ Խորհրդարանական ընտրություններում առաջատարն Էրդողանի գլխավորած «Ժողովուրդ» դաշինքն է։

#Դետքի_հետագծով

Էրդողանը և իր մրցակից Քըլըչդարօղլուն գտնվում են գրեթե հավասար իրավիճակում, և ընտրությունների վերջնարդյունքը կարող է անկանխատեսելի լինել։ Միևնույն ժամանակ այս ընտրություններն Էրդղոանի համար չափազանց կարևոր նշանակություն ունեն, որոնցում վերջինս ձգտում է ամեն գնով հաղթել։

 

Add new comment