Թուրքիան ակնկալում է, որ Շվեդիան կկատարի «ահաբեկչության» դեմ պայքարում ստանձնած պարտավորությունները
Թուրքիան Շվեդիայից ակնկալում է ահաբեկչությանը հակազդելու բոլոր պարտավորությունների խստիվ կատարում, որոնք նախատեսված են իր հետ ստորագրված հուշագրով։ Հակառակ դեպքում նա չի հաստատի ՆԱՏՕ-ին երկրի մուտքի դիմումը։
Այս մասին հայտարարել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) փոխնախագահ Նուման Քուրթուլմուշը՝ մեկնաբանելով Ստոկհոլմում Ղուրանի հրապարակային այրման հետ կապված ակցիան։
«Մենք դեմ չենք, որ Շվեդիան միանա ՆԱՏՕ-ին։ Այնուամենայնիվ, եթե այսպես շարունակվի, Թուրքիան ոչ մի դեպքում չի հավանի Շվեդիայի մուտքը Հյուսիսատլանտյան դաշինք։ Թուրքիան ակնկալելու է, որ Շվեդիան կկատարի իր պարտավորությունները»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ հունվարի 21-ին Ստոկհոլմի իշխանությունները թույլատրել էին բողոքի ցույց անցկացնել Թուրքիայի դեսպանատան մոտ։ Ակցիայի ընթացքում այրվել է Ղուրանը։
Add new comment