Submitted by A.Gevorgyan on
turkie

Եթե Հայաստանը դարձյալ չփոխի իր դիրքորոշումը, խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել. Ալիև

«Հայաստանի կողմից մեր տարածքային ամբողջականությունը ճանաչելուց հետո խաղաղության պայմանագրի կնքման համար լուրջ խոչընդոտներ փաստացի չեն մնացել։ Մոտ ապագայում, եթե Հայաստանը կրկին չխաբի և դարձյալ չփոխի իր դիրքորոշումը, խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել»,- ասել է Ալիևը Բերձոր (խմբ․) կատարած այցի ժամանակ։

Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը:

«Մենք ուժեղ դիրք ունենք բանակցությունների սեղանի շուրջը և սահմանին։ Նույնիսկ եթե խաղաղության համաձայնագիրը չստորագրվի, մենք ապրելու ենք հարմարավետ և անվտանգ պայմաններում»,- նշել է Ալիևը:

#Դետքի_հետագծով

Ադրբեջանի նախագահը նշում է անվտանգ պայմաններում ապրելու մասին այն դեպքում, երբ պարբերաբար դիմում է սադրանքների, կոշտ ուժի քաղաքականություն վարում։  

 

Add new comment