Submitted by D.Guyumjyan on
DETQ

Փաշինյանը շնորհավորել է Էրդողանին հաղթանակի կապակցությամբ և անհամբեր սպասում է վերջինիս հետ աշխատանքի

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին այդ երկրի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին Փաշինյանը գրառում է կատարել իր թվիթերյան պաշտոնական էջում։ 

Հատկանշական է, որ Փաշինյանը սպասում է Էրդողանի հետ աշխատանքին։ «Սպասում եմ մեր համատեղ աշխատանքի շարունակությանը մեր երկրների միջև հարաբերությունների լիարժեք կարգավորման համար»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ նախօրեին Թուրքիայում տեղի ունեցավ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որոնցում հաղթանակ տարավ Թուրքիան 2003 թվականից ղեկավարող Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ստանալով ձայների 52.16%-ը։ Էրդողանի մրցակից, ընդդիմադիր Հանրապետական-ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն ստացավ ձայների 47.84%-ը։

#Դետքի_հետագծով

Հայաստանի վարչապետի նման շտապողականությունը բացատրվում է Թուրքիայի հետ հարաբերություններն ամեն գնով կարգավորելու ձգտմամբ, և կարծում ենք, որ դա անընդունելի է։ Առհասարակ պետության ղեկավարները նման արագությամբ շնորհավորում են բարեկամական երկրների ղեկավարներին, ինչպես, օրինակ, Էրդողանի պարագայում արել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Add new comment