Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին Էրդողանի մասնակցությունը դեռ չի հաստատվել
Անկարան հրավիրված է հունիսի 1-ին Քիշնևում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, սակայն նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասնակցությունը պետք է հաստատվի թուրքական իշխանությունների կողմից։
Այս մասին հայտնել է ԵՄ խորհրդի մամուլի ծառայությունը։ «Թուրքիան Եվրոպական քաղաքական համայնքի անդամ է և, իհարկե, հրավիրված է Քիշնևում կայանալիք գագաթնաժողովին։ Ընտրություններից հետո Էրդողանի առաջին այցի վայրն արդյո՞ք կլինի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, պատասխանը պետք է տան թուրքական իշխանությունները»,- նշել է մամուլի ծառայությունը։
«Էրդողանը կարող է հրաժարվել Ադրբեջան և Հյուսիսային Կիպրոսի օկուպացված շրջաններ ընտրություններից հետո առաջին այցից և մասնակցել Մոլդովայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին»,- նշել է Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը։
#Դետքի_հետագծով
Նշենք, որ 2022 թ. հոկտեմբերի 6-ին Պրագայում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթնաժողովում Թուրքիան ներկայացրել է Էրդողանը։ Եվրոպական քաղաքական համայնքը ստեղծվել է Ֆրանսիայի նախաձեռնությամբ 2022 թվականին։ Այն ներառում է ԵՄ 27 երկիր, Մեծ Բրիտանիան և ԵՄ անդամ չհանդիսացող 19 երկիր Եվրոպայում ու Հյուսիսային Աֆրիկայում:
Add new comment