Submitted by detq-admin on
Միջգերատեսչական քննարկում՝ «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի փոփոխությունների վերաբերյալ

Միջգերատեսչական քննարկում՝ «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի փոփոխությունների վերաբերյալ

Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել քննարկում՝ «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի շուրջ: 

Քննարկմանը մասնակցել են պետական այն մարմինների ներկայացուցիչները, ում կողմից նախագծերի շրջանառման ընթացքում ստացվել էին առաջարկություններ և դիտողություններ:

Գերատեսչությունից հայտնում են, որ աշխատանքային քննարկումը կազմակերպվել է հավաքագրելու համար բոլոր ներկայացված դիտարկումները, ինչպես նաև հաշվի առնելու նախագծի վերաբերյալ առարկություններն ու առաջարկությունները:

Քննարկմանը մասնակցել են Ազգային անվտանգության ծառայության, Անվտանգության խորհրդի, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, Կենտրոնական բանկի, Պաշտպանության, Ներքին գործերի, Արտաքին իրավիճակների, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների ներկայացուցիչները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև նախագծերով առաջարկվող կարգավորումների արդյունավետությունը, դրանց ընդունման պայմաններում ակնկալվող հետևանքների շրջանակը և մի շարք այլ հարցեր:

Add new comment