ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարն Ադրբեջանի նախագահի օգնականի հետ մասնակցել է պանելային քննարկման
Մայիսի 30-ին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում «GLOBSEC 2023 Bratislava Forum»-ի շրջանակում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ մասնակցել է պանելային քննարկման:
ԱԽ քարտուղարը շեշտել է բանակցային գործընթացում Ադրբեջանի կառուցողական դիրքորոշման անհրաժեշտությունը՝ կոչ անելով զերծ մնալ առավելապաշտական նկրտումներից:
«Մի կողմից Հայաստանի վարչապետը հայտարարում է, թե Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, մյուս կողմից, սակայն, Հայաստանը շարունակում է ռազմական բեռներ ուղարկել Արցախ (խմբ.), ֆինանսավորում է Արցախում գտնվող անօրինական զինված կազմավորումներին»,- հայտարարել է Հաջիևը։
Հաջիևը նշել է, որ Բաքուն պատրաստ է ապահովել Արցախում (խմբ.) ապրող հայերի իրավունքները՝ Ադրբեջանի Սահմանադրության շրջանակում։
#Դետքի_հետագծով
«GLOBSEC 2023 Bratislava Forum»-ն անցկացվում է Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում և նվիրված է համաշխարհային անվտանգության խնդիրներին։
Ադրբեջանը մի կողմից հայտարարում է իրավունքների ապահովելու մասին, մյուս կողմից ոտնահարում է այդ իրավունքները՝ ստեղծելով հումանիտար ճգնաժամ, դիմելով սադրանքների, ահաբեկչությունների: Ադրբեջանը՝ որպես ագրեսոր երկիր, երբեք չի հաստատի խաղաղություն, ընդհակառակը, տարածաշրջանում կառաջացնի անկայունություն:
Add new comment