Submitted by detq-editor on
Բայդենը, Էրդողանին շնորհավորելով, խոսել է «F-16» կործանիչների վաճառքի մասին

Բայդենը, Էրդողանին շնորհավորելով, խոսել է «F-16» կործանիչների վաճառքի մասին

Ըստ թուրքական ԶԼՄ-ների՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսազանգով շնորհավորել է Էրդողանին Թուրքիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

Նշվում է նաև, որ երկու երկրների առաջնորդները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային մարտահրավերների վերաբերյալ, ինչպես նաև հաստատակամություն հայտնել՝ շարունակելու իրենց երկրների միջև համագործակցությունն առկա բոլոր ոլորտներում:

Բայդենն ու Էրդողանը խոսել են նաև «F-16» կործանիչների վաճառքի մասին: Բայդենը նշել է, որ կործանիչների վաճառքն օրակարգ կմտնի այն պարագայում, երբ Թուրքիան հրաժարվի Հյուսիսատլանտյան դաշինքին Շվեդիայի անդամակցությունը վավերացնելու հարցում ունեցած իր առարկություններից:

ԱՄՆ նախագահն ասել է, որ վերոհիշյալ թեմայի շուրջ ավելի մանրամասն քննարկումներ կլինեն հաջորդ շաբաթ:

Add new comment