Մոսկվայում Ադրբեջանի և Ռուսաստանի միջև խորհրդակցություններ են անցկացվել Կասպից ծովի հարցերի շուրջ
Մայիսի 30-ին Մոսկվայում կայացել են երկկողմ խորհրդակցություններ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև Կասպից ծովի հարցերի շուրջ։
Ադրբեջանը ներկայացրել է փոխնախարար, սահմանային և Կասպից ծովի հարցերով նախագահի հատուկ ներկայացուցիչ Խալաֆ Խալաֆովը, իսկ Ռուսաստանը՝ նախագահի հատուկ ներկայացուցիչ, ԱՊՀ երկրների հետ Ռուսաստանի Դաշնության պետական սահմանի սահմանազատման և Կասպից ծովի շուրջ բազմակողմ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Միխայիլ Պետրակովը:
Հանդիպման ընթացքում քննարկվել է Կասպից ծովում հնգակողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ։
Ընդգծվել է 2022 թվականի հունիսի 29-ին մերձկասպյան երկրների վեցերորդ գագաթնաժողովում ընդունված որոշումների կատարման կարևորությունը։
#Դետքի_հետագծով
Կասպից ծովն իր էներգետիկ պաշարներով հետաքրքրություն է ներկայացնում թե՛ Արևելքի, թե՛ Արևմուտքի պետությունների համար: Դեռևս չկա մեկ ընդհանուր փաստաթուղթ Կասպից ծովի կարգավիճակի մասին:
Սահմանակից երկրներն են Ռուսաստանը, Ղազախստանը, Թուրքմենստանը, Իրանը և Ադրբեջանը:
Add new comment