Submitted by A.Gevorgyan on
nato azera

Ադրբեջանական բանակի զինծառայողների և ՆԱՏՕ-ի պատվիրակության միջև տեղի է ունեցել երկկողմ հանդիպում

Ադրբեջանի պաշտպանության նախարարության միջազգային ռազմական համագործակցության վարչությունում ՆԱՏՕ-ի Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի պլանավորման ու վերլուծության գործընթացի շրջանակում կայացել է երկկողմ աշխատանքային հանդիպում ադրբեջանական բանակի զինծառայողների և ՆԱՏՕ-ի փորձագետների միջև:

Ադրբեջանի ՊՆ միջազգային ռազմական համագործակցության վարչության պետ Հուսեյն Մահմուդովը շեշտել է Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև կապերի զարգացումը, ինչպես նաև ադրբեջանական բանակի ներկայացուցիչների ակտիվ մասնակցությունը ՆԱՏՕ-ի տարբեր ծրագրերի շրջանակում:

Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են նաև երկկողմ հարաբերությունների ներկա իրավիճակի և զարգացման հեռանկարների, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի։      

#Դետքի_հետագծով

Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի համագործակցության սկիզբ կարելի է համարել 1994 թվականի մայիսի 4-ը, երբ Բաքուն միացավ ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին՝ չնայած նրան, որ Ադրբեջանի և կազմակերպության միջև հարաբերությունները սկզբնավորվել էին դեռևս 1992 թվականի մարտին։

Add new comment