Submitted by A.Gevorgyan on
jfudjd

Ադրբեջանը և Ուկրաինան աջակցում են միմյանց տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը

Հունիսի 1-ին Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հանդիպումը։

Հանդիպմանն անդրադարձել են՝

  1. Ադրբեջանի և Ուկրաինայի երկկողմ հարաբերություններին,
  2. 2022 թվականի հունվարին Իլհամ Ալիևի՝ Ուկրաինա կատարած այցի և դրա ընթացքում տեղի ունեցած քննարկումներին։

Նախագահ Իլհամ Ալիևը հայտնել է, որ նշանակվել է Ուկրաինայում Ադրբեջանի նոր դեսպան, որը շուտով կսկսի աշխատանքը։

Ընդգծվել է, որ Ադրբեջանը և Ուկրաինան միջազգային կազմակերպությունների շրջանակում աջակցում են միմյանց տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը։

#Դետքի_հետագծով

Ադրբեջանը համարվում է Ուկրաինայի առաջատար էներգետիկ մատակարարներից մեկը։ Ուկրաինան երկրորդ տեղն է զբաղեցնում Ադրբեջանի առևտրային գործընկերների շարքում։

Add new comment