Հարավային Կորեան ավարտել է հակահրթիռային պաշտպանության համակարգի փորձարկումները
Հարավային Կորեան հայտարարել է, որ ավարտել է իր հեռահար «երկիր-օդ» հրթիռային համակարգի (L-SAM) զարգացման փորձարկումները։
«The Korea Herald»-ը մանրամասնել է փորձությունները։ Համաձայն տրամադրված տեղեկության՝ համակարգը հաջողությամբ անցել է վերգետնյա սարքավորումների թեստեր։
Հարավկորեական «L-SAM» համակարգը նախատեսված է 50-60 կմ հեռավորության վրա ինքնաթիռներ և բալիստիկ հրթիռներ որսալու համար, ինչը երկու անգամ գերազանցում է միջին հեռահարության «Cheolmae II» կամ «KM-SAM» համակարգերը, որոնք ներկայումս օգտագործվում են Հարավային Կորեայի կողմից:
Սեուլի ծրագված բազմաշերտ օդային և հակահրթիռային պաշտպանության ճարտարապետությունը ներառում է «L-SAM», «Cheolmae» և «Patriot Advanced Capability-3» հակահրթիռային պաշտպանության համակարգը:
Մշակման փորձարկումներից հետո այն կանցնի գործառնական փորձարկում և գնահատում՝ որոշելու մարտական պիտանելիությունը մինչև զանգվածային արտադրություն մտնելը:
Հարավային Կորեան նախատեսում է սկսել «L-SAM»-ի զանգվածային արտադրությունը 2025 թվականին։
Add new comment