Զենք գնելու հարցով Հայաստանն ինտենսիվ քննարկումներ է ունենում բազմաթիվ երկրների հետ․ ԱԽ քարտուղար
Կան բազմաթիվ երկրներ, որոնց հետ Հայաստանն ինտենսիվ քննարկումներ է ունենում զենք գնելու հարցով։ Այս մասին Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել է Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
Նա նշել է, որ որոշ դեպքերում արդեն արդյունքներ կան, որոշ երկրների հետ էլ բանակցությունները շարունակվում են։
Ըստ ԱԽ քարտուղարի՝ Հայաստանը հաշվի է առնում այն իրողությունը, որ Ռուսաստանն Ուկրաինայի հետ պատերազմը սպասարկելու խնդիր ունի, և նրա կարողությունները չեն բավարարում, որպեսզի նաև զենքի արտահանում իրականացնի։ Այս ամենը հաշվի առնելով՝ Հայաստանը գնացել է այլ ռեսուրսներ փնտրելու ճանապարհով։
Գրիգորյանը նաև նշել է, որ ՀԱՊԿ անդամ լինելն այս պահին չի սահմանափակում Հայաստանի համագործակցությունը տարբեր երկրների հետ, չնայած նախկինում որոշակի սահմանափակումներ եղել են․ «Մենք ինտենսիվ աշխատում ենք նաև մեր արևմտյան գործընկերների հետ անվտանգության ոլորտում մեր համագործակցությունն ամրապնդելու համար և շարունակելու ենք այս աշխատանքը»։
Add new comment