Գերմանիայի ռազմածովային ուժերը Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան երկու ռազմանավ կուղարկեն

Գերմանիայի ռազմածովային ուժերը Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան երկու ռազմանավ կուղարկեն

Գերմանիան ծրագրում է երկու ռազմանավ ուղարկել Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան, այս մասին Սինգապուրում անվտանգության հարցերով «Շանգրի-Լա երկխոսություն» ֆորումի ժամանակ հայտնել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը: Պիստորիուսի խոսքով՝ 2024 թվականին Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան կուղարկվի մեկ ֆրեգատ, ինչպես նաև մատակարարման նավ: 

«Դա կծառայի միջազգային կարգի պաշտպանությանը, որը հիմնված է այն կանոնների վրա, որոնք մենք բոլորս ստորագրել ենք, և որոնցից բոլորը պետք է օգուտ քաղեն»,- ընդգծել է Գերմանիայի պաշտպանության նախարարը՝ հայտարարելով նարև, որ այդ քայլն ուղղված չէ կոնկրետ երկրների դեմ։

Add new comment