Էրդողանը Ստամբուլում հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ։ Հանդիպումն անցկացվել է Դոլմաբահչեի պալատում փակ դռների հետևում և տևել մոտ մեկ ժամ: Հանդիպմանը մասնակցել են նաև Թուրքիայի նոր արտգործնախարար Հաքան Ֆիդանը, ազգային պաշտպանության նոր նախարար Յաշար Գյուլերը, նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը, ինչպես նաև Հյուսիսատլանտյան դաշինքի ներկայացուցիչներ։
Add new comment