Submitted by D.Guyumjyan on
DETQ

Իրանի փոխնախագահը Թուրքիան անվանել է կարևոր և ռազմավարական հարևան

Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ Մոհամադ Մոհբերը հայտարարել է, որ Թուրքիան Իրանի կարևոր և ռազմավարական հարևանն է։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական «ParsToday» լրատվական գործակալությունը։

Մոհբերը շնորհավորել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին պետության ղեկավարի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։ Նա հույս է հայտնել, որ Իրանի և Թուրքիայի միջև հարաբերություններն էլ ավելի կբարելավվեն։

Իրանի առաջին փոխնախագահը վերահաստատել է իր երկրի նախագահ Էբրահիմ Ռայիսիի որդեգրած՝ հարևան երկրների հետ հարաբերությունների բարելավման արտաքին քաղաքականության ուղղվածությունը։

Նշենք, որ Մոհբերը հունիսի 3-ին ժամանել էր Անկարա՝ մասնակցելու Էրդողանի երդմնակալության արարողությանը։ Անկարայի նախագահական նստավայրում երդմնակալության արարողությանը մասնակցել են 21 պետությունների ղեկավարներ, 13 վարչապետներ, ինչպես նաև խորհրդարանների և նախարարությունների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։  

#Դետքի_հետագծով

Թուրքիան և Իրանն ունեն բազմաթիվ ընդհանուր շահեր, որոնց արդյունքում այս երկու երկրները մշտապես համագործակցում են միմյանց հետ։ Այս համատեքստում Իրանի համար կարևոր էր նաև Էրդողանի վերընտրվելը, քանի որ վերջինիս մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուն արևմտամետ քաղաքական գործիչ էր և ընտրվելու դեպքում կարող էր հիմնովին փոխել Թուրքիայի արտաքին քաղաքականությունը։

Add new comment