Ասիայի զարթոնքը

Ասիայի զարթոնքը

Ասիայի զարթոնքը

19-րդ դարի երկրորդ կեսին Իրանը, Թուրքիան և Չինաստանը հայտնվել էին կիսագաղութային կախվածության մեջ եվրոպական պետություններից։ Դա հանգեցրեց նրանց բռնի ներքաշմանը համաշխարհային շուկա և ներքին կյանքում մի շարք կտրուկ փոփոխությունների պատճառ դարձավ։ Ավանդական տնտեսական համակարգը և քաղաքական կառուցվածքը սկսեցին փլուզվել։ Իշխող վերնախավը, տեսնելով իրենց երկրների հետամնացությունը եվրոպական երկրների համեմատ, փորձեց բարեփոխումներ իրականացնել, որոնք դուրս կբերեին իրենց երկրները նման կարգավիճակից։ Նրանք փոխառեցին մի շարք տեխնիկական նվաճումներ, վերափոխեցին բանակը, կառավարման համակարգերը, փորձեցին պայքարել որոշ ավանդույթների դեմ, որոնք, նրանց կարծիքով, խոչընդոտում էին երկրի զարգացումն ու առաջընթացը։ Օսմանյան կայսրությունում նման բարեփոխումները ստացել են «թանզիմաթ» (վերափոխումներ, բարեփոխումներ) անվանումը, որն իրականացվել է 1839-1870 թթ. ընթացքում, Չինաստանում դրանք ստացել են «քաղաքական ինքնահզորացում», իսկ Իրանում՝ «Թագի խանի բարեփոխումներ» անվանումը։ Այնուամենայնիվ այս և այլ բարեփոխումները ցանկալի արդյունք չունեցան։ «Ավանդական կառույցները» չէին հասցնում հարմարվել աշխարհում տեղի ունեցող արագ փոփոխություններին, իսկ բարեփոխումներն իրենց հերթին հետևողականորեն չէին իրականացվում։ Այդ իսկ պատճառով նշված երկրները լիովին կախվածության մեջ ընկան եվրոպական երկրներից։

1905 թ. ռուսական հեղափոխությունից հետո գաղութային և կախյալ որոշ երկրներում սկսվեցին բուրժուական-հեղափոխական և ազգային-ազատագրական շարժումներ։ Ձևականորեն անկախ, բայց իրականում կախյալ կարգավիճակ ունեցող երկրներում, որոնք վերածվել էին գաղութների (Իրան, Թուրքիա, Չինաստան), տեղի ունեցան բուրժուական հեղափոխություններ, որոնք անմիջականորեն ուղղված էին ֆեոդալական բացարձակության, իսկ անուղղակիորեն՝ օտարերկրյա իմպերիալիստների դեմ։ Այս շարժման նախադրյալներն առաջացել էին երկար տարիների ընթացքում։ Դրանք նախ և առաջ ստեղծվել էին այն հակասություններից, որոնք առկա էին իմպերիալիստական տերությունների և հասարակական բազմամիլիոն զանգվածների միջև, որոնք գտնվում էին գաղութատիրության ազդեցության ոլորտում։ Իմպերիալիստական ճնշման խորացման պայմաններում և դրան հակասող ուժերի բախման արդյունքում ձևավորվում է հեղափոխական պայթյուն։ Համաշխարհային կապիտալիզմը և ռուսական հեղափոխությունը վերջնականապես «արթնացրին» Ասիան։ Միջնադարյան հասարակարգում ապրող հարյուրավոր մարդիկ «արթնացան» նոր կյանքի, մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության համար։ Ռուսական հեղափոխությունը, որը տապալեց ցարիզմը, և որն Արևելքի ժողովուրդը համարում էր աննկուն ուժ, ոգեշնչեց նրանց հեղափոխություններ իրականացնել ընդդեմ ֆեոդալների և օտարերկրյա իմպերիալիստների։ Ժողովրդավարական գաղափարները Ռուսաստանից աստիճանաբար ներթափանցեցին Արևելքի երկրներ մինչ հեղափոխությունը։ Այդ երկրների մտավոր ներկայացուցիչները, որոնք մեծ դերակատարում են ունեցել ազգային գիտակցության բարձրացման գործում, կրթություն էին ստացել ռուսական ուսհաստատություններում, լավ ծանոթ էին առաջատար ռուս մտածողներին։ «Արթնացած Ասիայի» երկրները սկզբնական շրջանում չկարողացան էական հաղթանակներ գրանցել։ Իմպերիալիզմի հզորությունը, ազգային բուրժուազիայի թուլությունը, որը նոր էր առաջացել և ունակ չէր մինչև վերջ իրականացնելու բուրժուական հեղափոխությունը, առաջին փուլում կրած անհաջողությունների գլխավոր պատճառներն էին։ Սակայն ազգային-ազատագրական և հակաֆեոդալական ուժերի արթնանալն Արևելքի ժողովուրդներին հարստացրեց պայքարելու ունակություններով՝ զինելով նրանց սեփական ազատության համար պայքարում։

 

Add new comment