Submitted by detq-editor on
Իրանի խորհրդականի նախագահն ընդգծել է Իրանի և Ռուսաստանի միջև ռազմավարական համաձայնագրի իրականացման անհրաժեշտությունը

Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ Իրանն ու Ռուսաստանը պետք է հնարավորինս արագ իրականացնեն իրենց ստորագրած ռազմավարական համաձայնագիրը։ Այս մասին տեղեկացնում է իրանական IRNA լրատվական գործակալությունը։

Ղալիբաֆը Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ կայացած հանդիպման ժամանակ գոհունակություն է հայտնել Թեհրանի և Մոսկվայի միջև հարաբերությունների ակտիվացման կապակցությամբ։ Նա հույս է հայտնել, որ 2023 թվականին Իրանի և Ռուսաստանի միջև միջխորհրդարանական հարաբերությունները դինամիկ կզարգանան։

«Իրանի և Ռուսաստանի պաշտոնյաները գիտեն, որ մենք գտնվում ենք երկկողմ ու բազմակողմ հարաբերությունների կարևոր փուլում, և ժամանակն ամենակարևոր տարրն է որոշում կայացնելու համար»,- ասել է նա։

Վոլոդինի և Ղալիբաֆի հանդիպման օրակարգում են էներգետիկայի, տրանսպորտի և գյուղատնտեսության ոլորտներում առևտրատնտեսական համագործակցության օրենսդրական աջակցության, Կասպից ծովում փոխգործակցության, տարածաշրջանային անվտանգության հարցերը, ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարը։

Add new comment