Ադրբեջանցի զինվորականները Թուրքիայում մասնակցում են «Anatolian Phoenix 2023» զորավարժություններին
Թուրքական Քոնիայի ավիաբազայում տարբեր երկրների զինվորականների մասնակցությամբ մեկնարկել են «Anatolian Phoenix 2023» միջազգային որոնողափրկարարական զորավարժությունները:
Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, մինչև այս տարվա հունիսի 16-ը տևող միջազգային զորավարժություններին Ադրբեջանը ներկայացնելու են Ադրբեջանի ռազմաօդային ուժերի օդաչուները, տեխնիկական անձնակազմն ու ավիացիոն միջոցները, ինչպես նաև Ադրբեջանի ռազմածովային ուժերի և հատուկ նշանակության ուժերի զինծառայողները:
Add new comment