500 թուրք զինվորական ժամանել է Կոսովո
ՆԱՏՕ-ի խնդրանքով թուրքական հատուկ ուժերի գումարտակը (կոմանդոսներ) ժամանել է Կոսովո։ Այս մասին հաղորդել է Հյուսիսատլանտյան դաշինքի կայքը։
«ՆԱՏՕ-ի ուժերը սկսել են Կոսովո ժամանել հունիսի 5-ին՝ երկուշաբթի: Թուրքիայի 65-րդ մոտոհրաձգային բրիգադի մոտ 500 թուրք զինվորական կկազմի ՆԱՏՕ-ի ուժերի հիմնական մասը:
Նշվում է, որ թուրքական գումարտակը սկզբնական շրջանում կտեղակայվի «Սուլթան Մուրադ» ճամբարում և կմնա Կոսովոյում այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է։ Ըստ տեղեկության՝ ՆԱՏՕ-ի պահեստազորի լրացուցիչ գումարտակը նույնպես բարձր պատրաստվածության է բերվել՝ անհրաժեշտության դեպքում տեղակայվելու համար։
Add new comment