Բալթյան նավատորմի զինվորականները վարժանքներ են սկսել
Բալթյան նավատորմը մինչև 40 նավ և ավելի քան 3500 զինվորականի է ներգրավել ծովում և Կալինինգրադի մարզի զորավարժարաններում անցկացվող օպերատիվ զորավարժություններում: Այդ մասին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունում:
«2023 թվականի Բալթյան նավատորմի ուժերի զինվորական կառավարման մարմինների պատրաստման պլանին համապատասխան՝ հունիսի 5-ից մինչև 15-ը Բալթիկ ծովում և Կալինինգրադի մարզի զորավարժարաններում մեկնարկել են Բալթյան նավատորմի խմբավորումների մարտական պատրաստության օպերատիվ վարժանքները՝ Բալթյան նավատորմի հրամանատար, փոխծովակալ Վլադիմիր Վորոբյովի ղեկավարությամբ»,- հայտնել են գերատեսչությունում։
Նախարարությունում նշել են, որ զորավարժություններում ներգրավված են մինչև 40 վերջրյա մարտանավեր, արագընթաց մոտորանավակներ և ապահովման նավեր, այդ թվում՝ պահականավեր և կորվետներ, փոքր հրթիռակիր նավեր և հրթիռակիր մոտորանավակներ։ Բացի դրանից՝ զորավարժություններում ներգրավված են ավելի քան 3500 զինվորական, մինչև 25 ինքնաթիռ և ուղղաթիռ, 500 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա:
Add new comment