ԱՄՆ-ն արգելել է թուրքական ավիաընկերությանը Boeing-ով թռչել Ռուսաստան

ԱՄՆ-ն արգելել է թուրքական ավիաընկերությանը «Boeing»-ով թռչել Ռուսաստան

ԱՄՆ-ն արգելել է թուրքական «Southwind Airlines» ավիաընկերությանը թռչել Ռուսաստան ամերիկյան «Boeing 737 MAX» ինքնաթիռներով։

Ինչպես հայտնում են ռուսական ավիափոխադրողների աղբյուրները, ԱՄՆ-ն սպառնացել է «Southwind»-ին պատժամիջոցներով և արգելել նրա ինքնաթիռներին ծառայել արտասահմանում:

Այնուամենայնիվ, «Southwind» ինքնաթիռները չեն գտնվում վերջին պատժամիջոցների ցանկում, որը մարտի 3-ին հրապարակել է ԱՄՆ առևտրի նախարարության արդյունաբերության և անվտանգության բյուրոն:

«Մտահոգիչ հարց կա՝ որքանո՞վ են ամերիկացիները պատրաստ գնալ ավելի հեռուն: «Southwind»-ը շուկայի համար այնքան էլ կրիտիկական չէ, թուրքական և ռուսական ավիաընկերություններն ավելի շատ ուղևորներ են տեղափոխում»,- ասել է Ռուսաստանի Դաշնության տուրօպերատորների ասոցիացիայի փոխնախագահ Արթուր Մուրադյանը:

Add new comment