Իրանի զսպվածությունը տարածաշրջանի երկրների համար կայուն անվտանգության և խաղաղության կետ է․ Ռայիսի
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին հայտարարել է, որ Իրանի զսպիչ ուժը տարածաշրջանի երկրների համար կայուն անվտանգության և խաղաղության կետ է: Ըստ «Դետք»-ի՝ իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին Ռայիսին ասել է «Ֆաթթահ» հիպերձայնային հրթիռի շնորհանդեսի ժամանակ:
Ռայիսին շեշտել է, որ ոչ մի սպառնալիք չի կարող ազդել Իրանի հրթիռային և պաշտպանական արդյունաբերության վրա, քանի որ երկիրը զարգացնում է տեղական ռազմական արդյունաբերությունը և անհրաժեշտ սպառազինությունը չի ներկրում արտասահմանից։
Իրանի նախագահի խոսքով՝ դա երկրի համար հրթիռային և պաշտպանական արդյունաբերության ոլորտում ինքնաբավության հասնելու ճիշտ ուղին էր։ «Այսօր մենք զգում ենք, որ այս զսպող ուժը զարգացել է»,- նկատել է նա։
Իսլամական Հանրապետության նախագահը հավելել է, որ Իրանի նման հզորությունը տարածաշրջանում կապահովի անվտանգություն և կայուն խաղաղություն։
#Դետքի_հետագծով
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը նույնպես կարևորում է երկրի զինված ուժերի մարտունակության բարձրացումը։ Այս համատեքստում Էբրահիմ Ռայիսին ամեն կերպ նպաստում է երկրի ռազմարդյունաբերության զարգացմանը, որն անվտանգության ապահովման ամենակարևոր ցուցիչն է։
Add new comment