Submitted by detq-editor on
Թուրքիայում կքննարկեն սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ Էրդողանի առաջարկը

Թուրքիայում կքննարկեն սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ Էրդողանի առաջարկը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մտադիր է խորհրդարանի քննարկմանը ներկայացնել սահմանադրական փոփոխությունների առաջարկ:

«Մենք խորհրդարանի քննարկմանը կրկին կներկայացնենք Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու մեր առաջարկը, որն արդիականացրել ենք դեռ ընտրություններից առաջ»,- ասել է Էրդողանը:

Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան նոր սահմանադրության կարիք ունի, որը կդառնա երկրի հետագա զարգացման գրավականը, մայր օրենքի նոր խմբագրության նախապատրաստումը շարունակվում է: Թուրքիայի նախագահը կոչ է արել երկրի բոլոր քաղաքական ուժերին ակտիվորեն մասնակցել նոր սահմանադրության նախագծի մշակմանը: Էրդողանը նշել է, որ Թուրքիայի ներկայիս Սահմանադրությունը, որն ընդունվել է 1982 թվականին, այլևս չի համապատասխանում այսօրվա մարտահրավերներին։

Add new comment