Իրանը և Պակիստանը համատեղ զորավարժություններ են անցկացրել
Իրանը և Պակիստանը համատեղ զորավարժություններ են անցկացրել
Իրանի ռազմածովային ուժերի նավերը և սուզանավը Կարաչիի նավահանգստում մասնակցել են Պակիստանի հետ համատեղ ռազմածովային զորավարժություններին։ Այս մասին տեղեկացնում է «The Nation» պարբերականը։
Լրատվամիջոցի տվյալներով՝ այցի ընթացքում երկու նավատորմների սպաները հանդիպումներ են ունեցել, փոխայցելություններ կատարել, ինչպես նաև քննարկել «փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր»։
Պակիստանի ՌԾՈւ-ի հրամանատարությունն ընդգծել է, որ Իրանի և Պակիստանի ՌԾՈւ-ի զորավարժությունները կամրապնդեն ռազմածովային համագործակցությունը, իսկ այցը դարձել է «երկու եղբայրական երկրների միջև ամուր երկկողմ կապերի և տարածաշրջանային խաղաղության ձգտման» դրսևորում։
Add new comment