Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության լուծումը պետք է ձեռնտու լինի երկու կողմերին․ Լուկաշենկո
Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության լուծումը պետք է ձեռնտու լինի երկու կողմերին։ Այս մասին հայտարարել Է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
Նախագահն ընդգծել է, որ ՀԱՊԿ տարածքում անհրաժեշտ է հեռու մնալ հակամարտություններից, հատկապես զինված հակամարտություններից. «դրանցից մեկը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն է: Համբերությունն ու խնդրի լուծում գտնելու փորձերը պետք է ձեռնտու լինեն ինչպես Հայաստանին, այնպես էլ Ադրբեջանին»,- նշել Է Լուկաշենկոն։
Add new comment