Ուղիղ երկխոսությունը Հարավային Կովկասում կայուն և արժանապատիվ խաղաղության հասնելու բանալին է․ Պատել
«Ուղիղ երկխոսությունը Հարավային Կովկասում կայուն և արժանապատիվ խաղաղության հասնելու բանալին է»,- ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը՝ պատասխանելով Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման վերաբերյալ հարցին։
Հայտնում է ադրբեջանական «Report» կայքը։
Պետդեպարտամենտի ներկայացուցիչը հրաժարվել է հանդիպման ժամանակացույցի կամ հնարավոր ամսաթվի վերաբերյալ որևէ տեղեկություն հաստատելուց:
«Մենք անհամբերությամբ սպասում ենք Վաշինգտոնում բանակցությունների հաջորդ փուլին, քանի որ կողմերը Հարավային Կովկասի տարածաշրջանում ձգտում են խաղաղ ապագայի»,- նշել է նա։
#Դետքի_հետագծով
Նշենք, որ 2023 թվականի մայիսի 1-4-ն ԱՄՆ Վիրջինիա նահանգի Արլինգթոն քաղաքում կայացել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի երկկողմ հանդիպումը։
Հունիսի 12-ին Վաշինգտոնում նախատեսված է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպումը։
Add new comment