Բաքվում մեկնարկել է ԱՊՀ սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի նիստը
Բաքվում մեկնարկել է ԱՊՀ սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի 86-րդ նիստը: Նիստին մասնակցում են Ադրբեջանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Հայաստանի սահմանապահ զորքերի ներկայացուցիչները:
Հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։
Նիստի օրակարգում քննարկվում են ԱՊՀ երկրների արտաքին սահմաններին ստեղծված իրավիճակը և 2024 թվականին նախատեսված համատեղ ծրագրերը:
«Վերջին տարիներին մենք նկատում ենք սահմանային անվտանգության հետ կապված սպառնալիքների որոշակի փոփոխություն, անդրսահմանային հանցավորության նոր տեսակների և ձևերի առաջացում, դրա աշխարհագրության ընդլայնում»,- ասել է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության ղեկավար Էլչին Գուլիևը։
«Մենք պետք է ավելի շատ ուշադրություն դարձնենք մեր երկրների սահմանների պաշտպանությանը և դա անենք արդյունավետ»,- այս մասին ասել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։
Add new comment