Ճապոնիան, ԱՄՆ-ն, Կանադան և Ավստրալիան առաջին անգամ ռազմածովային զորավարժություններ են անցկացրել Արևելաչինական ծովում
Ճապոնիան, ԱՄՆ-ն, Ավստրալիան և Կանադան առաջին անգամ ռազմածովային ուժերի համատեղ զորավարժություններ են անցկացրել Արևելաչինական ծովում: Այս մասին հայտնել է Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերի հրամանատարությունը։
Զորավարժություններն անցկացվել են հունիսի 3-5-ը: Դրանց անցկացման կոնկրետ տարածքը նշված չէ: Զորավարժություններին մասնակցել է հինգ նավ: Դրանց նպատակը ծովում համատեղ փոխգործակցության հմտությունների մշակումն էր:
Մինչ այդ չորս երկրներ համատեղ զորավարժություններ էին անցկացնում Խաղաղ օվկիանոսում և Հարավչինական ծովում 2019 և 2022 թվականներին:
Add new comment