Ադրբեջանի ԶՈՒ-ն Արցախում խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք
Հունիսի 8-ին՝ ժամը 17:35-20։30-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ-ն շփման գծի արևելյան և հյուսիսային ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։
Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ժամը 18։20-ի սահմաններում ադրբեջանական կողմը հրաձգային զենքից կրակ է բացել Կարվին տեղամասում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տրակտորի ուղղությամբ։
Հայկական կողմը կորուստներ չունի։
Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Հունիսի 9-ի ժամը 09։00-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։
Add new comment